Սնունդը և առողջությունը
13 մթերք առողջ ստամոքսի համար.
Ստամոքսը զգայուն օրգան է ու համապատասխան մոտեցում է պահանջում: Ուտելուց հետո ստամոքսում ծանրության զգացումն արդեն իսկ մարսողության խնդրի արտահայտություն է: Աղեստամոքսային համակարգի հիվանդությունները հնարավոր է կանխել ճիշտ սնվելու շնորհիվ:
Բրոքոլին կաղամբի բոլոր տեսակներից, թերևս, ամենաօգտակարն է: Այս բանջարեղենը հակաօքսիդանտ և բջջանքով հարուստ աղբյուր է:
Հացահատիկն ու թեփն օժտված են հակասեպտիկ հատկությամբ: Ստամոքսում ծանրության զգացման պարագայում թեփի եփուկն առաջարկվում է որպես հանգստացնող միջոց:
Գազարը հարուստ է կարոտինով ու օրգանիզմից դուրս է բերում թույները: А վիտամինի աղբյուր է:
Հատապտուղներն օրգանիզմի ամրապնդման ամենահամեղ միջոցն են:
Խնձորը պարունակում է պեկտին, որը կարող է կապակցել թունավոր նյութերը: Հարկ է զգուշանալ խնձորի թթու տեսակներից` աղեստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում:
Ավոկադոն հարուստ է օրգանիզմի համար օգտակար բջջանքով: Ավոկադոյի միջոցով կարելի է ազատվել սակավարյունությունից ու ավիտամինոզից: Այն կարգավորում է նաև աղեստամոքսային համակարգի աշխատանքն ու նվազեցնում խոլեսթերինի մակարդակը:
Չոր մրգերից (չամիչ, ծիրանաչիր, սալորաչիր և այլն) ավելի համեղ ու օգտակար միջոց դժար թե գտնվի: Չրերը նաև վնասակար քաղցրավենիքի լավագույն այլընտրանքային տարբերակ են:
Ընկուզեղենը բավականին կալորիական են, սակայն նախընտրելի են ցանկացած տեսակի արագ սննդից:
Յոգուրտը, ինչպես նաև մյուս կաթնաթթվային մթերքները, բարելավում է մարսողությունը:
Օրական մի քիչ բազուկն ազատում է աղեստամոքսային համակարգի խնդիրներից:
Կտավատի սերմի եփուկն առաջարկվում է ստամոքսի խնդիրների դեպքում: Քաղցած ստամոքսին կտավատի սերմ ուտելու դեպքում նպաստում ենք օրգանիզմի մաքրմանը:
Մի փունջ կանաչեղենը վիտամինների ու հանքանյութերի իսկական գանձարան է, որն օգնում է պահպանել երիտասարդությունը, գեղեցկությունն ու առողջությունը: Հատկապես օգտակար են սամիթը, մաղադանոսն ու սպանախը:
Նորմալ մարսողության համար անհրաժեշտ է բավարար քանակությամբ ջուր խմել::
Ստամոքսի ցավից ազատվելու համար կարգավորեք ձեր սնունդը, վերլուծեք, թե ինչ եք ուտում, չափավորեք կամ բացառեք խմորեղենը, կծու ուտեստները, յուղոտ, մարինացված մթերքը, սուրճն ու գազավորված ըմպելիքը: Ավելորդ չէ ասել, որ ճիշտ սնվելու հետ պետք է չմոռանալ նաև ֆիզիկական ակտիվության մասին:
12.05.2021 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ